Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, ժամը՝ 10։30-ին, Սյունյաց թեմի Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն:

Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող երեք սարկավագներ:

Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը:




Լրահոս