Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։
Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։