Կինը գողություն է արել Ալֆա Ֆարմ 112-րդ համարի դեղատնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Աննա Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է ուրիշի գույքի մանր չափով գողություն՝ գաղտնի հափշտակություն:

Այսպես.2023 թվականի փետրվարի 17֊ին, ժամը 18:00֊ի սահմաններում, Աննա Հենրիի Արզումանյանը որպես հաճախորդ գտնվելով Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի ՅՅա հասեցում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընկերության 112 համարի դեղատանը, օգտվելով դեղատան աշխատակցի զբաղված լինելու հանգամանքից, դեղատան բաց դարակաշարի վրայից գաղտնի հափշտակել է «Ալֆա Ֆարմ» ՓԲ ընկերությանը պատկանող 23.000 ՀՀ դրամ արժողությամբ «Լյա Ռոշ» Պոզե Բրենդի էֆֆակլար շարքի շիճուկը՝ ընկերությանը պատճառելով մանր չափի գույքային վնաս:

Քնար Մանուկյան




Լրահոս