Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի գոլն օգնել է գերմանական «Քյոլնին» հաղթել ընկերական խաղում։

Բունդեսլիգան ներկայացնող թիմը 45 րոպեանոց խաղում մրցել է լեհական «Գուռնիկ Զաբժեի» հետ ու հաղթել 3-1 հաշվով։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը 11-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։

Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Քյոլնում» է 2022 թվականի հուլիսից և 32 պաշտոնական խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Transfermartk-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո:




Լրահոս