Նյույորքյան Saks Fifth Avenue հանրախանութի եւ Footwear News հրատարակչության կազմակերպած Sexy Shoes 2011 մրցույթում կանացի ամենասեքսուալ կոշիկ տիտղոսին է արժանացել Valentino ընկերության կողմից արտադրված կոշիկը, որի օգտին online քվեարկել է 35 հազար մարդ: Երկրորդ հորիզոնականում են հայտնվել Jimmy Choo-ի, երրորդում` Prada-ի արտադրած կոշիկները: Նշենք, որ 2010թ. այդ տիտղոսին արժանացել էր ֆրանսիացի դիզայներ Քրիստինա Լուբուտենի ձեւավորած կոշիկը` 14 սմ կրունկ` զարդարված սվարովսկի քարերով: Կոշիկի գինը եղել է 2500 դոլար:
ՍԵՔՍՈՒԱԼ ԿՈՇԻԿՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ