Այս պահին իրավապահները վերահսկողություն են իրականացնում մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի հայրական տան մոտ: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նորածին երեխայի մայրը գտնվում է հոգեբանական վատ վիճակում, ուստի կասկածներ կան , որ միգուցե կինը գնա ինքնավնասման եւ վերահսկողություն են իրականացնում:
Երեխայի մայրը իրավապահ համակարգում պատմել է, որ ունի 4 երեխա՝ երկու տղա, երկու աղջիկ, տղաներից մեկը 28, մյուսը 24 տարեկան է, իսկ աղջիկներից մեկը ամուսնացել է: Իր հղիության մասին անգամ չի հայտնել ամուսնուն եւ միշտ թաքցրել է ու որոշել է երեխային թողնել մատուռում՝ վատ զգալով իր տարիքի համար․ չէ որ 47 տարեկանում կրկին մայրացել է: Ի դեպ մայրը այնպես է պատմել իր արարքի մասին, որ իրավապահներն անգամ լացել են:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահները Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնք ու փնտրում են Մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի մորը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները հանել են տվյալներ, որ համայնքը ունի մոտ 2000 բնակիչ ու այս պահին իրականացվում է մեծածավալ աշխատանք պարզելու, թե համայնքի բնակիչներից ում տանն է հղի եղել։ Ավելին քննվում է նաեւ այլ վարկած, որ միգուցե հարակից գյուղից է եղել ծննդկանը։
Նկատենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություններ չկատարելը, որը առաջացրել է ծանր հետեանք պատժվում է 1-4 տարի ժամկետով։