2 ամսով կալանավորվել է Սերգեյ և Արմեն Սմբատյանների գործով անցնող գործարար Արմեն Պետրոսյանը։ ArmLur.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ Սերգեյ Սմբատյանի 2 ամսով կալանք տվող դատավորը Գագիկ Պողոսյանն է, իսկ Արմեն Սմբատյանին կալանք տված դատավորը՝ Կարեն Ֆարխոյանը: