Երևանի քննչական կոմիտեի վարչության պետը նոր տեղակալ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ։

Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին, Սպիտակի շրջանում:
2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն
2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ
2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ
V.2021թ.-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ
2021-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ
2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:




Լրահոս