«Արարիչ» բարեգործական հիմնադրամը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է: Տևական շրջափակումը կաթվածահար է արել առողջապահական ողջ համակարգը. Աճել է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը:
Դատարկ են խանութներն ու դեղատները: Սպառվել են մանկական խնամքի պարագաներն ու սնունդը:
Գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են թշնամու նշանառության տակ, իսկ վառելիքի սղության պատճառով գյուղմթերքը չի հասնում սպառողին:
Բերքահավաքն իրականացվում է մասամբ և հրադադարի պարբերական խախտումների պայմաններում:
Սա դեռ ամենը չէ։ Իրավիճակն օրեցօր ավելի աղետալի է դառնում:
«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, մի խումբ երիտասարդներ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ՝ հրավիրելու արտաքին աշխարհի ուշադրությունը: