Մկնդեղը լցրել է կերակուրի կաթսայի մեջ՝ փորձելով թունավորել մորը. ինչ են բացահայտել իրավապահները Ստեփանավանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիրամարգ Կարլենի Մելիքյանը 2022 թվականի փետրվարի 12-ին, ժամը 09:30-ի սահմաններում, գտնվելով իր բնակության՝ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 10-րդ շենքի թիվ 3 բնակարանում և նախապես տեղյակ լինելով այդ բնակարանի խոհանոցում կրծող կենդանիներին ոչնչացնելու նպատակով իր մոր՝ Սվետիկ Մելիքյանի կողմից պոլիմերային տարայի մեջ դրված մկնդեղի գրանուլաների մասին, և դրանք իր ընկալմամբ համարելով մարդու համար թունավոր, Սվետիկ Մելիքյանի կողմից նույն խոհանոցում կերակուր պատրաստելու ընթացքում, տեսնելով վերջինիս խոհանոցից դուրս գալը և այլ սենյակ գնալը, աննկատ կերպով՝ գաղտնի, մուտք է գործել նշված խոհանոց, դիտավորությամբ հիշյալ պոլիմերային տարայի մեջից վերցրել և կերակուրի կաթսայի մեջ է լցրել մկնդեղի գրանուլաներ, ապա դուրս եկել խոհանոցից, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ Սվետիկ Մելիքյանի կողմից հիշյալ գրանուլաները նկատելու և կերակուրը չօգտագործելու պատճառով:

Քնար Մանուկյան




Լրահոս