Իսպանիայի դատարանը մեղադրանք է առաջադրել կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսին:
EFE-ի համաձայն՝ դատարանը եկել է եզրակացության, որ կան բավարար ապացույցներ բրազիլացուն մեղավոր ճանաչելու համար: Ալվեսը դատարան կկանչվի օգոստոսի 9-ին, ու նրան կհայտնեն մեղադրանքի բոլոր մանրամասները:
Այս տարվա հունվարից պաշտպանը կալանավորված է, նա մեղադրվում է սեռական ոտնձգություն կատարելու մեջ: Ալվեսին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։