Աղբյուրը՝ zeenews.india.com
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ երկու տասնամյակների ընթացքում Հնդկաստանի կառավարության ջանքերն էական ազդեցություն չեն ունեցել, սիգարետը դարձել է այս երկրի հասարակության անփոխարինելի մասը: Ի՞նչ կարող է անել կառավարությունը ծխողների օրինական տարիքը պահպանելու և վերահսկելու համար։
2023 թվականի հունիսի առանց ծխախոտի համաշխարհային օրվա տոնակատարությունների ժամանակ մի քանի ծրագրեր մեկնարկեցին ողջ երկրում՝ ծխող երիտասարդներին և մեծահասակներին ծխելու վնասակար ազդեցության մասին տեղեկություն հաղորդելու ու կրթելու նպատակով: Նախկինում կառավարությունը նույնպես նպատակաուղղված ջանքեր է գործադրել մեծահասակ ծխողների համար ավելի անվտանգ ապրելակերպ խթանելու և ծխելու մակարդակը նվազեցնելու համար: Այնուամենայնիվ, բնակչության աճը զգալիորեն գերազանցում է ծխելը թողած չափահաս ծխողների թիվը: Հաշվի առնելով, որ երկու տասնամյակների ընթացքում կառավարության ջանքերը էական արդյունք չեն տվել, սիգարետը դարձել է մեր հասարակության անբաժանելի մասը: Ի՞նչ կարող է անել կառավարությունը, որպեսզի պահպանի ծխելու թույլատրելի օրինական տարիքը:
Փորձագետները մատնանշել են ծխելու համաճարակի լուծումը: Դելիի «Սրտի և Թոքի Ինստիտուտի» (DHLI) թոքաբանության տնօրեն ՝ բժիշկ Բհարատ Գոպալը, բացատրեց. «Ծխելը հանդիսանում է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը և դրանից հնարավոր է խուսափել: Ծխելու անվտանգ միջոց չկա, քաղցկեղի զարգացման հիմնական ռիսկը գալիս է ծխախոտի այրումից կամ ծխից: Թունավոր նյութերի մեծ մասը, այդ թվում՝ քաղցկեղածինները, առաջանում են ծխախոտի այրումից: Եթե մենք կարողանանք ինչ-որ կերպ վերացնել այրումը ծխելու գործընթացից, դա կնվազեցնի վնասը չափահաս ծխողների համար, ովքեր չեն կարողանում հրաժարվել ծխելուց», – ասել է Գոպալը։
Աշխարհի շատ երկրներ նույնպես բախվում են այս համաճարակի հետ, սակայն ոմանք գտել են միջին ճանապարհ՝ ավելի քիչ վնասակար այլընտրանքների տեսքով չափահաս ծխողների համար: Վարչապետ Նարենդրա Մոդիի Ուջավալա Յոջնան (Ujawala Yojna) նույնպես հիմնված է վնասի վերահսկման հայեցակարգի վրա՝ փոխարինելով վառելափայտը նավթագազային սեղմած միացությունների գազի օգտագործումով, ամբողջ երկրում սնունդ պատրաստելու համար:
Կիսելով իր տեսակետն այն մասին, թե ինչպես է ծխելը վնասում և ինչ դեր կարող է խաղալ ռիսկի կառավարումը, Դելիում գործող օրթոպեդ և AHRER (Վնասի նվազեցման, կրթության և հետազոտությունների ասոցիացիա) տնօրեն՝ դոկտոր Կիրան Մելկոտեն ասել է. «Ռիսկերի կառավարման կոնցեպցիան կարող է հաջողված լինել միայն այն դեպքում, եթե մենք հասկանում ենք թե ինչն է վնաս պատճառում։ Նիկոտինը առկա է սննդի մեջ օգտագործվող առօրյա ապրանքներից շատերում, որոնք մենք այսօր օգտագործում ենք: Հետևաբար, ավելի լավ այլընտրանքները, որոնք բացառում են այրումը ծխելու գործընթացից, կարող են ավելի քիչ վտանգավոր լինել, քան այրվող սիգարետը և դրանք պետք է կարգավորվեն երկրում կյանքեր փրկելու համար»,- ասել է Մելկոտեն։