Երեւանը կընդունի 2023 թվականի բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ Վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայաստանին է վստահվել օլիմպիական մարզաձեւերից մեկի աշխարհի առաջնությունը։
Անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն։ Նախատեսվում է նոյեմբեր-դեկտեմբերին։ Ակնկալվում է 80-100 երկրների թիմերի մասնակցություն։
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Երեւանում անցկացվեց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, 2022 թվականին էլ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։