Արցախցը միանշանակ չի լինելու Ադրբեջանի կազմում. հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես խոստացել էինք «Բադրջանի հաջորդ կանգառը» խորագրով հետազոտության արդյունքները չուշացան։ ArmLur.am-ը գրել էր, որ այս արդյունքները ուշագրավ են լինելու։

Հարցումն անցկացրել են հասկանալու համար, արդյոք, հայաստանի բնակիչների համար ընդունելի է՝ Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը Ադրբեջանի կազմում, թե՝ ոչ։ Հարցումն անցկացվել է հուլիս և մայիս ամիսներին և ամիսների ընթացքում գրեթե փոփոխություն չի եղել։

Բարեբախտաբար քաղաքացիների մեծ մասը՝ հուլիսին 88.9 %-ը, մայիսին 77.7%-ը, միանշանակ համաձայն չեն արցախցիներին փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանին «հանձնելու» առումով։ Սակայն մայիսին 5.6% և հուլիսին 2.7%-ը նշել են ավելի շատ այո։ Հուսադրողն այն է, որ գրեթե մեկ ամսվա ընթացքում ցուցանիշը զգալիորեն նվազել է։

Էմմա Միքայելյան




Լրահոս