6 արկղ ծիրան գողանալու համար տղամարդիկ հայտնվել են դատարանի առաջ. ինչ է կատարվել «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մասիս Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սուրեն Մուրադյանի հետ, 2023թ. հունիսի 21-ին` ժամը 03:30-ի սահմաններում, վերջինիս կողմից շահագործվող «Օպել» մակնիշի 37 FM 605 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են Երևանի Սեբաստիա 143 հասցեում գտնվող «Փարոս» ռեստորանին հարակից, Կարապետ Գուրգենի Միսակյանին պատկանող մրգատու այգի, որտեղ, գաղտնի հափշտակելու նպատակով, ծառերի վրայից քաղել և նշված ավտոմեքենայի բեռնախցիկ են տեղափոխել 47.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 118 կգ ընդհանուր քաշով 6 արկղ ծիրան։

Նրանք, սակայն, նկատվել են Կարապետ Միսակյանի կողմից, ով ահազանգել է ոստիկանություն, սակայն ոստիկանության աշխատակիցների` դեպքի վայր ժամանելուց հետո, Մասիս Նազարեթյանը տեսնելով նրանց՝ դիմել է փախուստի, իսկ Սուրեն Մուրադյանը, նույն օրը` ժամը 06:00-ին, վերոհիշյալ ավտոմեքենայով ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչի արդյունքում նրանց՝ դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը չի իրագործվել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Քնար Մանուկյան




Լրահոս