Որն է Երևանի ամենամեծ խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն: Կառավարության որոշումով Երևանի այս տարվա ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Gellup International ասոցիացիան անցկացրել է հետազոտություն քաղաքացիների շրջանում՝ թե ըստ քաղաքացիների քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ պարզապես քաղաքի կառավարչի:

Հարցվածների 48,5%-ը կարծում է, որ քաղաքապետը Երևանի կառավարիչն է, մինչդեռ 58,3%-ն էր դեռ ապրիլ ամսին այսպես մտածում: 41,5%-ը կարծում է, որ քաղաքական պաշտոն է ապրիլ ամսվա 37,2%-ի համեմատությամբ: Եվ նաև կան քաղաքացիներ, ովքեր չեն հասկանում, ի վերջո ի՞նչ պաշտոն է սա: Նրանց 10,0%-ը դժվարանում է հարցին պատասխանել, մինչդեռ հարցը ապրիլ ամսին տարակարծությունների տեղիք էր տվել հարցվածների 4,6%-ի մոտ:

Հետազոտության շրջանում նաև հետաքրքրվել են, թե ըստ քաղաքացիների ո՞րն է ամենակարևորը խնդիրը, որը ծառացած է երևանցու առաջ:Ճնշող մեծամասնությունը կարծում է, որ խոշոր խնդիրներից է աղբահանության և տրանսպորտի խնդիրը:

Մարիամ Ղազարյան




Լրահոս