ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջանցել Փոքր կենտրոնը. «Ապրելու երկիր»-ը ներկայացրել է Երևանի ճանապարհային Մեծ օղակի հայեցակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանին վերաբերվող հերթական մեծ նախագիծն է ներկայացրել:
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը Երևանի ճանապարհային Երկրորդ Մեծ օղակի հայեցակարգն է ներկայացրել քաղաքացիներին: Մեծ օղակը շրջանցիկ ճանապարհ կարող է դառնալ Փոքր կենտրոն մտնելու և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններ հասնելու համար:

«Խցանումները մեր կյանքը վերածել են դժոխքի: Մենք մեր կյանքի մի մասը անց ենք կացնում խցանումներում, մենք միշտ ուշանում ենք, և դառնում անպարտաճանաչ խցանումների հետևանքով: Շտապօգնության մեքենաների մասին խցանումներում հայտնվելու մասին էլ չեմ խոսում, երբ ամեն վայրկյանը մարդկային կյանք կարող է արժենալ»,- ասել է նա։

Ճանապարհային Մեծ օղակի կառուցմամբ կստեղծվեն նոր կանաչապատ տարածքներ և գոտիներ: Այս մեծ նախագիծը կիրականացվի նաև մասնավորի հետ համագործակցությամբ, և Երևանը կդառնա ոչ թե տրանսպորտային միջոցների, այլ՝ մարդկանց համար հարմարավետ քաղաք։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս