Նյու Յորքում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 55% -ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում ԿՈՎԻԴ-ի դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 55% -ով։ Միջին հաշվով, նահանգում գրանցվում է օրական 824 դեպք․ գրում է New York Post-ը.

Հիվանդությամբ հոսպիտալացվածների թիվը օրական հասնում է մինչև 100 մարդ։ Փորձագետները նշում են, որ խոսքը EG.5 կամ «էրիս» նոր շտամի մասին է։

Նշվում է, որ COVID-19 դեպքերի աճը չի սահմանափակվում միայն Նյու Յորք նահանգով։ Այսպես, առողջապահության համակարգը անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում COVID-19-ով հոսպիտալացման 8000 դեպք է գրանցել, ինչը 12%- ով ավելի է, քան միջին ցուցանիշը։

Հատկանշական է, որ 2020 թվականին համաճարակի սկսվելուց ի վեր ամեն տարի դեպքերի ձմեռային աճ է նկատվում. օրինակ՝ «օմիկրոն» շտամով ձմռանը վարակների աճ է արձանագրվել, իսկ ամռանը՝ անկում:




Լրահոս