ԿԸՀ-ն ավագանու ընտրություններին մասնակցելու երկրորդ դիմումն է ստացել. առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը եւս այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը։
Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԿԸՀ-ից:

Կուսակցության ցուցակը գլխավորելու է քաղաքական ուժի ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Սա ավագանու ընտրություններին մասնակցության արդեն երկրորդ հայտն է:

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» նույնպես փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների առաջադրման վերջնաժամկետին մնացել է 2 օր:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս