Երևանի վարչական շրջաները շարունակում են մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն էլ մտածում լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ Երևանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ տուրիստական այս պիկ շրջանում:
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տիրող իրավիճակը: Հետաքրքիր է՝ ուր է նայում վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:
Ք.Մ.