Արցախում հացի սղություն կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:

Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»:




Լրահոս