Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին 3 նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը:

Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել է նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել է,որ նման ձևաչափով հանդիպումները օրինակ պետք է հանդիսանան պետական մյուս օղակների համար:

Իշխանյանը հանդիպմանն անդրադարձել է իր պաշտոնավարման մեկշաբաթյա գործունեությանը, նշել, որ խորհրդարանի ներքին աշխատանքներին զուգահեռ որոշ նախաձեռնություններ են ցուցաբերել, որոնք միտված են առկա խնդիրներին ու մարտահրավերներին: ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ աշխատանքներ են ընթանում խորհրդարանական դիվանագիտության ոլորտում այլ երկրների հետ 8 բարեկամական խմբերի ու շրջանակների ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:

ԱԺ նախկին նախագահները ողջունել են նման հանդիպումների կայացումը: Անհրաժեշտ են համարել ԱԺ հանձնաժողովների աշխատանքների ակտիվացումը, կարևորել արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել ԱԺ հեղինակության բարձրացմանն ու արժևորմանն ուղղված քայլերը:




Լրահոս