ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը մասամբ ընդունել է մեր առաջարկները. «Հանրապետություն» կուսակցության անդամը՝ ֆինանսավորման, հորեղբոր աջակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր անդրադարձել էր «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Սարգիս Մադաթյանի առաջադրմանը:

Գրել էինք, որ մեր տեղեկություններով, Սարգիս Մադաթյանի հորեղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանն է միջնորդել, որպեսզի նա ընդգրկվի կուսակցության ցուցակում, փոխարենը՝ պարտավորվել է հոգալ կուսակցության ֆինանսական ծախսերը քարոզարշավի ընթացքում:

Մեզ հետ զրույցում Սարգիս Մադաթյանը նշեց, որ արդեն մեկ տարի է՝ ինչ հանդիսանում «Հանրապետություն» կուսակցության անդամ, ուստի որևէ միջնորդության կարիք չկար, իսկ կուսակցությունը քարոզարշավ իրականացնում է դրամահավաքների և պետական ֆինանսավորման միջոցով:

ArmLur.am-ը Սարգիս Մադաթյանի հետ զրուցել է նաև ավագանու առաջկա ընտրությունների, ընտրապայքարի և «Հանրապետություն» կուսակցության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս