Այս գիշեր Արցախում մի խումբ ակտիվիստներ ակցիա են իրականացրել` շրջափակելով ռուս խաղաղապահների ռազմաբազան և նշելով, որ վերահսկելու են նրանց տեղաշարժը։
«Դեպի Ստեփանակերտի օդանավակայան մուտքը շարունակում է արգելափակված մնալ»։ Այդ մասին հայտնել է «Միջանցքի ապաշրջափակման շարժման» ղեկավար Արթուր Օսիպյանը․
«Այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվեք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծենք տրանսպորտի հարցը և միասին իջնենք Իվանյան»,- նշել է նա։
Այս պահին էլ այնտեղ լարված իրավիճակ է։