Բեռնափոխադրումների վերաբերյալ հարցեր են քննարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 16-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգը և դրա հետագա զարգացումը, Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքների բարելավմանը, ուղևորափոխադրումների ավելացմանն ու բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Վահան Քերոբյանը մատնանշել է նաև ներքին երկաթուղային գծերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզերից դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումների հոսքերի ապահովման կարևորությունը։

Տեղեկացնելով Վերին Լարսին այլընտրանք հանդիսացող ծովային ճանապարհով Բաթում֊Նովոռոսիյսկ բեռնափոխադրումների գործարկման մասին՝ նախարար Վահան Քերոբյանն առաջարկել է հյուրերին համատեղ քայլեր ձեռնարկել մինչև նավահանգիստ բեռնափոխադրումների իրականացումը երկաթուղու միջոցով իրականացնելու ուղղությամբ։




Լրահոս