Տխուր վիճակագրություն 0-4 տարեկան երեխաների շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին մանկական և երեխաների մահացությունների թվերը 0-1 տարեկան երեխաների շրջանում կազմել է 126 մահ, այդ թվում՝ 73 տղա, 53 աղջիկ։

Մանկական մահացությունների պատճառները Վիճակագրական կոմիտեն չի ներկայացրել։ Սակայն հրապարակված թվերը ցույց են տալիս, որ 0-4 տարեկան երեխաների շրջանում վերջին երկու տարվա համեմատ մահացություններն ավելացել են. 2021 թվականին 132 երեխա, 2022-ին՝ 136 երեխա, 2023-ին՝ 148 երեխա։

Շուրջծնական շրջանում առաջացած առանձին վիճակներով, բնածին անկանոնություններով ու ձեւախախտումային խանգարումներով պայմանավորված մահերը 2023 թվականին կազմել է 110 երեխա։

Էմմա Միքայելյան




Լրահոս