Հայաստանն ապահովել է 13 մեդալ. ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Լիաննա Ժամհարյանն արդեն ապահովել է եզրափակիչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզե մեդալով։

Համեստ Աֆրիկյանը 46 կգ քաշային կարգում և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։

Եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները։

46 կգ՝ Գոռ Կարապետյան

48 կգ՝ Սուրեն Կատվալյան

50 կգ՝ Կարեն Զախարյան

54 կգ՝ Արսեն Դարբինյան

60 կգ՝ Արսեն Կարապետյան

63 կգ՝ Ֆելիքս Պապիկյան

66 կգ՝ Վոլոդյա Կիրակոսյան

80 կգ՝ Հրաչ Խաչատրյան

90 կգ՝ Արամ Թումանյան




Լրահոս