Դժվար է ընտրել այնպիսի ֆիլմ, որը հնարավոր կլինի դիտել ամբողջ ընտանիքով, հատկապես, երբ տարբեր տարիքի մարդիկ են հավաքվում: Իհարկե, կարելիէ միշտ դիմել ավանդական դասական ժանրին: Այս հոդվածում ArmLur.am-ը ներկայացնում է 5 ֆիլմ, որոնք խորհուրդ է տրվում դիտել ամբողջ ընտանիքով:
«Քրիստոֆեր Ռոբին»
Տարի` 2018
Երկիր` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
Ռեժիսոր` Մարկ Ֆորսթեր
Գլխավոր դերերում` Յուեն Մակգրեգոր, Հեյլի Էտվել, Մարկ Հետիսս և այլք:
Սա հուզիչ պատմություն է, որն անգամ նոմինացվել էր «Օսկարի»` «Լավագույն տեսողական էֆֆեկտ» կատեգորիայում: Սյուժետով գլխավոր հերոսը վաղուց ընկղմված է միայն առօրյայի մեջ, սակայն մի անգամ նորից հանդիպում է արջուկ Վինիին: Միասին նրանք ուղևորվում են կախարդական անտառ` փնտրելու ընկերներին, որոնց կարծես թե օգնություն է պետք:
Ի դեպ, Մարկ Ֆորսթերի ֆիլմոգրաֆիայում ևս մեկ ընտանեկան ֆիլմ կա, որի սյուժեն հիմնված է մանկական հայտնի «Կախարդական երկիր» գրքի վրա:
«Տարածիր թևերդ»
Տարի` 2019
Երկիր`Ֆրանսիա, Նորվեգիա
Ռեժիսոր` Նիկոլյա Վանյե
Գլխավոր դերերում` Ժան-Պոլ Ռուվ, Մելանի Դոտեյ, Լուիս Վասկես և այլք
Սա արկածային պատմություն է դեռահասա Թոմի և նրա հոր մասին: Այս ֆիլմը ներառված է 250 լավագույն ֆիլմերի շարքում: Տղայի համար հետաքրքիչ չէ վայրի բադերին ուսումնասիրելը, սակայն ի վերջո հայրիկի գործերը նրան գրավում են և նա որոշում է օգնել իր հայրիկին, որպեսզի փրկեն թռչունների մի քանի տեսակների:
Գանգրահեր Սյուն
Տարի` 1991
Երկիր` США
Ռեժիսոր` Ջոն Հյուզ
Գլխավոր դերերում` Էլիսան Պորտեր, Ջեյմս Բեդուշի, Կելլի Լինչ և այլք
Ջոն Հյուզն ընտանեկան ֆիլմեր ստեղծելու իսկական վարպետ է. նա սցենարներ է գրել այնպիսի ֆիլմերի համար, որոնք են «Մենակ տանը», «Բեթհովեն»: Հանդիսատես շատ է սիրում նրա հատկապես «Գաբգրահեր Սյու» ֆիլմը:
«Մնալ ինձ հետ»
Տարի` 1986.
Երկիր` ԱՄՆ
Ռեժիսոր` Բոբ Ռայներ Роб Райнер.
Գլխավոր դերերում` Ուիլ Ուիտոն, Ռիվեր Ֆենիքս, Կորի Ֆելդման
Սա չորս ընկերների մասին մի պատմություն է, որոնք որոշում են փնտրել կորած տղային: Այս ֆիլմը հայտնի դարձրեց բոլոր դերասաններին:
Ծրագիր «Ադամ»
Տարի` 2022
Երկիր` ԱՄՆ
Ռեժիսոր` Շոն Լեվի
Գլխավոր դերերում`Ռայան Ռեյնոլդս, Ուոկեր Սկոբել, Մարկ Ռուֆալո, Ջենիֆեր Գարներ, Զոի Սալդանա
Այս ֆիլմը նվիրված է ժամանակի մեջ ճանապարհորդությանը: Ֆիլմի գլխավոր հերոսը ստիպված է կատարել վթարային վայրէջք, որտեղ հանդիպում է ինքն իրեն` 12 տարեկանում: