2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։
Կառավարության այս որոշումը ներառված է չզեկուցվող հարցերի մեջ:
Հավաքներին կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ և պահեստազորի սպաներ:
Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաև պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։