ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերն աճել են, սակայն ծրագրվածի համեմատ թերակատարումը թե՛ բացարձակ մեծությամբ և թե՛ տոկոսային արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է:

ԿԱՐԵՎՈՐ 1։ 2023թ.-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի փաստացի ծախսերը (1,026.4 մլրդ դրամ) ճշտված ծրագրով նախատեսվող ցուցանիշի համեմատ թերակատարվել են 16.6%-ով` 203.7 մլրդ դրամով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի պետական բյուջեի ծախսերի 15.2% կամ 163.3 մլրդ դրամի թերակատարման դիմաց։

ԿԱՐԵՎՈՐ 2։ Ճշտված պլանից 203.7 մլրդ դրամով շեղումը 48.6%-ով ընթացիկ ծախսերի և 51.4%-ով ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների թերակատարման արդյունք է։




Լրահոս