Վարորդը խախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը, խախտումը չարձանագրելու համար, ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:

«63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին: Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նույն օրը՝ ժամը 19-ին, քննիչի որոշմամբ՝ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս