Օգոստոսի 25-ին՝ ժամը 13։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող խորդանոցի տանիքում (մոտ 48 քմ) և երկաթե փայտանոցում (մոտ 12 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:19-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել են փայտանոցի փայտե կառուցատարրերը և խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 24 քմ)։