Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակարտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակարտ։ Այս մասին հայտնում է Ճարտարի քաղաքապետարանը։

«Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։

Նախաձեռնությունը շարունակական կլինի»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս