Այս օրերին Բրազիլիայում ընթանում են դպրոցականների (Մ15) համաշխարհային Խաղերը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրներից ժամանած մարզիկներ և պայքարում են մեդալների համար 18 մարզաձևում։
Հունահռոմեական ըմբիշներ՝ 44 կգ Մարատ Աճեմյանը և 62 կգ Արամ Սարգսյանը անցկացրել են 4-ական գոտեմարտ և դարձել են Խաղերի ոսկե մեդալակիր, իսկ Ջանես Նազարյանը (57 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։