Մեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, խախտել հասարակական կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Դիլիջանում ծառայություն իրականացնելիս, Տավուշի պարեկները կանգնեցրել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի մի մեքենա: Առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության սահմանված չափի խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Այնուհետև, ժամը 12.20-ից, «Միցուբիշի Պաջերոյի» վարորդը Դիլիջանի օղակաձև խաչմերուկի մոտ հինգ րոպե մեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, անկանոն կերպով մի քանի պտույտ կատարել կողասահքով, խախտել հասարակական կարգը: Մարդկանց անդորրը խախտվել է, բնականոն երթևեկությունը` խաթարվել: Ժամը 12.30-ին մեքենան կրկին կանգնեցվել է, վարորդը` ձերբակալվել, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:




Լրահոս