Առևանգված երիտասարդը Հայաստան էր գալիս սովորելու․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ այսօր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն առևանգել էին 21-ամյա արցախցի երիտասարդի։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգված  երիտասարդն Ալեն Նելսոնի Սարգսյանն է՝ ծնված 2001թ.:

«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ», – հայտնում են շտաբից:




Լրահոս