ՌԴ -ի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի պատրաստման հնարավորությունը հավանական է համարում: Նա նշել է, որ պայմանագիրը մշակելուց պետք է հաշվի առնվեն համագործակցող բոլոր կողմերի առավելությունները ու թերությունները, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:
Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Վ. Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի հետ ընդունված են և արդեն իսկ հաջողությամբ իրագործվում է Հայաստանի ՝ միության և Միասնական տնտեսական գոտուն հարմարվելու նախագիծը:
« Այդ իսկ պատճառով հնարավոր եմ համարում Հայաստանի ՝ ապագա Եվրասիական միությանն անդամակցության պայմանագրի կազմման աշխատանքները սկսելը», – ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ Եվրասիական միության բարձրագույն խորհրդի 2013 թվականի Մայիսի 24 – ի նիստի ընթացքում ստորագրվել էր «ճանապարհային քարտեզ» ՝ Հայաստանի ՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն միանալու վերաբերյալ:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: