Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հաջորդ շաբաթվանից կսկսեն նիստեր անել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի սեպտեմբերի 4-ին: Այդ օրը նիստ կգումարի նաև ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, նույն օրը ժամը 14:00-ին, նիստ կգումարի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Սեպտեմբերի 6-ին էլ՝ ժամը 12:00-ին նիստ կհրավիրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ից:
Քրիստինա Մուշեղյան