4 օրում 28 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարման ազգային կենտրոնում 28 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ,

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 7 հա, Մասիս քաղաքում՝ 500 քմ, Մրգավետ գյուղում՝ 300 քմ,
Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում՝ 2 հա, Կարբի գյուղում՝ 400 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 2500 քմ, Ներքին Գետաշեն գյուղում՝ 3200 քմ,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 3.5 հա, Սպիտակ քաղաքում՝ 1000 քմ, Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Նոր Խաչակապ գյուղում՝ 2 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2500 քմ, Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ 500 քմ, Զովք գյուղում՝ 3000 քմ, Գեղաշեն գյուղում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3․5 հա, Արթիկ քաղաքում՝ 2․2 հա, Բարձրաշեն գյուղում՝ 5 հա, Արևիկ գյուղում՝ 1․1 հա, Ողջի գյուղում՝ 3000 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 1 հա,

Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 29․2 հա։




Լրահոս