Նախագահական նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է ընդունելություն Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ:

Միջոցառման ընթացքում ընդունելության մասնակիցները դիտել են նախագահի նստավայրում կազմակերպված հայկական արժույթների պատմությանը նվիրված ցուցադրությունը և ծանոթացել հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը հայկական դրամի անցած պատմական ճանապարհին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել տոնական միջոցառմանը և իր խոսքում անդրադարձել ազգային արժույթի ստեղծման ու ներդրման պատմական դրվագներին:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է հղել Կենտրոնական բանկի ներկա ու նախկին ղեկավարությանն ու աշխատակիցներին պրոֆեսիոնալ ու նվիրված գործունեության համար:




Լրահոս