Բելառուսը բարձրացրել է նավթի և նավթամթերքի արտահանման մաքսատուրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը սեպտեմբերի 1-ից ավելացրել է նավթի և նավթամթերքների արտահանման մաքսատուրքերը, որը նախատեսված է կառավարության որոշմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, որոշումը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին՝ Բելառուսի Ազգային իրավական ինտերնետային հարթակում։

Փաստաթղթի համաձայն ՝ հում նավթի, մազութի, նավթային բիտումի, վազելինի և պարաֆինի, օգտագործված նավթամթերքների արտահանման մաքսատուրքերի դրույքաչափերն այժմ կազմում են 21,4 դոլար մեկ տոննայի համար նախկին՝ 16,9 դոլարի փոխարեն, բենզինի համար ՝ 11,7 դոլար մեկ տոննայի համար,նախկին ՝ 9,2 դոլարի փոխարեն և ապրանքային բենզինի, դիզելային վառելիքի, թեթև, միջին թորվածքների, բենզոլի, քսիլենների, քսայուղերի համար ՝ 6,4 դոլար մեկ տոննայի համար, նախկին՝ 5 դոլարի փոխարեն։




Լրահոս