![](https://armlur.am/wp-content/uploads/2022/11/zinvor-dirq-banak1.jpg)
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-ն Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան, հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա 1 վիրավոր. կյանքին վտանգ չի սպառնում։