ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ի, ԱՀ նախագահի պաշտոնում առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը:
Մեր տեղեկություններով՝ «Միասնական հայրենիք»-ը կտրուկ դեմ է արտահայտվել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը, քանի որ մտադիր են Սամվել Բաբայանի թեկնածությունն առաջադրել:
Ավելին՝ «Միասնական հայրենիքը» հորդորել է բոյկոտել նախագահի ընտրության հարցով ԱԺ նիստը, որը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 8-ին:
Հավելենք, որ, ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:
Քրիստինա Մուշեղյան