Ճապոնիայի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։
Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, վարչապետ Ֆումիո Կիսիդան ընդունել է նախարարների հրաժարականը։
Կիսիդան պետք է հանդիպում անցկացնի իշխող կոալիցիայի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության գործընկեր՝ Կոմեյտո կուսակցության առաջնորդ Նացուո Յամագուտիի հետ նախարարների կաբինետ ձևավորելու հարցով։ Դրանից հետո կձևավորվի նոր կառավարություն, որի կազմը կհաստատի Ճապոնիայի կայսր Նարուհիտոն հատուկ արարողության ժամանակ։