ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով ԱՀ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին՝
- զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ.
- այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ.
- 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ: