Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն այսօր երեկոյան ամփոփիչ հանրահավաք կանի «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:
ArmLur.am-ի հետ զրույցում Թևանյանը պատմեց, որ վաղը՝ քարոզարշավի վերջին օրը, որևէ բակային այց կամ հանրահավաք չի լինի: Նրա խոսքով՝ վաղն ավելի շատ եթերային ակտվիություն կլինի, կքննարկվեն նաև կազմակերպչական հարցեր:
Ինչպես հայտնի է՝ վաղը իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քայլերթ ու մեծ հանրահավաք է անելոււ։ Ըստ հավաստի տեղեկությունների, իշխող ուժը պատրաստվում է մեծ թվով վարչական ռեսուրս օգտագործել այդ օրը, որպեսզի մարդաքանակ ապահովի։
«Վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներ արդեն արձանագրվել են, ։ Դա արձանագրված փաստ է, կեղծիքներով սկսել են քարոզարշավը, կեղծիքներով էլ կավարտեն, քանի օր հանրային ռեսուրս չունեն»,-ասաց Թևանյանը:
Քրիստինա Մուշեղյան