ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել ՀՖՖ-ի դեմ․ Պետրակովը կարող է պատասխանատվության ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական գործ է հարուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ՝ Երևանում ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։

Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, ՀՖՖ-ին մեղադրանք է առաջադրվել մարզադաշտում հասարակական անցումները արգելափակելու, քաղաքական սադրիչ հաղորդագրությունների, պիրոտեխնիկայի և խաղը ուշ սկսելու համար։

Նշվում է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կարող է պատասխանատվության ենթարկվել։

Անցյալ շաբաթ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ՝ ընդդեմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Հայաստան-Խորվաթիա հանդիպման ժամանակ Երևանի մարզադաշտի վրայով Լեռնային Ղարաբաղի դրոշով անօդաչու թռչող սարքի արձակման կապակցությամբ։

 

 

 




Լրահոս