Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, թե ով պետք է զբաղեցնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Հայոցյանի հեռանալուց հետո։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ պաշտոնում դիտարկվում է ֆիզիկոս Սարգիս Մանուկյանի թեկնածությունը, որը կրթություն է ստացել արտերկրում։ Այս կադրային փոփոխությունները, սակայն, պարզապես պաշտոնանկությունների կամ անձնական որոշումների շարք չեն։
Գիտության ոլորտում ստեղծված իրավիճակի հիմքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆինանսական խնդիրներն են, ոլորտի զարգացման համար բավարար միջոցների բացակայությունն ու պատասխանատվության բաշխման շուրջ առաջացած տարաձայնությունները։ Մեր տեղեկություններով՝ գիտական հանրության շրջանում մտահոգություն է առաջացրել այն հանգամանքը, որ գիտության ոլորտի ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն։ Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում.
Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստ է հրավիրել, նպատակ ունի փոխել կանոնադրությունը։ Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել՝ նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՖՖ կանոնադրությունում։ ՀՖՖ-ի առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Նախագծով առաջարկվում է վերացնել այս երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունները քննարկվում են ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում։ ՀՖՖ-ի ղեկավարության համար պայքարում է Դենիս Ջորկաեֆը՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով հայրենի չի տիրապետում և ՀՀ-ում չի բնակվում։
Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»
Երեկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է ներկայացրել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նախարարի խոսքով՝ Մկրտչյանը շարունակելու է իր ներդրումն ունենալ ոչ միայն Մանկավարժական համալսարանի, այլև երկրի մյուս բուհերի զարգացման գործում։
Բայց հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը․ ի՞նչ չափանիշներով են ընտրվում կրթական համակարգի առանցքային պաշտոնների պատասխանատուները, և որքանո՞վ են այդ նշանակումների ժամանակ հաշվի առնվում հանրային վստահությունն ու կառավարման ճգնաժամերի նկատմամբ պատասխանատվությունը։ 2026 թվականի մարտի 9-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտորի և պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձանց, ինչպես նաև՝ ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
Ըստ իրավապահների՝ գործով քննվող դրվագներում խոսքը շուրջ 18 միլիոն դրամի ենթադրյալ կաշառքի և ևս շուրջ 12 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության մասին է։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ 30 միլիոն դրամ, որը, ըստ մեղադրանքի, չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ։
«Հրապարակ»․ Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել
Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Հանդիպման ընթացքում վերջինս Թորոսյանին էր նվիրել վագրի տեսքով հուշանվեր արձանիկ՝ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը նվերը գնահատել է 166 հազար դրամ։
«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից.
««Էս COP-17-ը թող անցնի, հիմա չսրեք» Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից: «Էս COP-17-ը թող անցնի, հիմա չսրեք իրավիճակը, հետո անցեք գործի, ինձ պետք ա արդյունք, ունեք մեկ ամիս ժամանակ՝ եկեղեցականների մեջ պիտի խլվրտոց գցեք ու մի կողմ քաշվեք»,-ասում են նման հրահանգ է իջեցրել Փաշինյանը թիմակիցներին»։




























