Սեպտեմբերի 15-ին, ժամը 10։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկում (չբնակեցված) տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է օգնություն։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ փլուզվել են տան (40 քմ) մոտ 30 քմ և կից տան արտաքին պատի 15 քմ հատվածները, պատերին առաջացել են տարբեր չափերի ճաքեր, առկա է փլուզման վտանգ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցչին: