Ինչպես հայտնի է, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը 14:00-ի դրությամբ կազմել է 13.92 տոկոս: ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս հանգամանքը խիստ անհանգստացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին:
Մենք տեղեկացանք, որ այս պահին ՔՊ-ում ներքին քննարկումներ են և վերջիններս մտածում են՝ գոնե մասնակցության ցուցանիշը 30 տոկոս կազմի, ինչի հույսը, սակայն, նրանք չունեն: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները ներքին կարգով ԿԸՀ-ից մասնակցության տվյալներ են հարցնում։ Ըստ այդ տվյալների՝ մասնակցության ցուցանիշը ժամը 16։30-ի դրությամբ եղել է 17 տոկոս, ինչը շատ է մտահոգել իշխող ուժի ներկայացուցիչներին։
Իհարկե, մասնակցության ցուցանիշը չի կարող ազդել ընտրության կայացված համարելու վրա, սակայն ՔՊ-ն գոնե ցանկանում է բարձր մասնակցություն ապահովել:
Ք․ Մ․